ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Կոտայքում գազաբալոններ տեղափոխող ЗИЛ-ը բախվել է երկաթբետոնե արգելապատնեշին և հայտնվել ձորակում

Կոտայքում գազաբալոններ տեղափոխող ЗИЛ-ը բախվել է երկաթբետոնե արգելապատնեշին և հայտնվել ձորակում

Այսօր՝ ապրիլի 18-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 16:00-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության  911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհի  49-րդ կմ հատվածում գազի բալոններ տեղափոխող ЗИЛ 131  մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթբետոնե արգելապատնեշներին և մոտ 100 մետր գլորվելով՝ գլխիվայր հայտնվել ձորակում: Այս մասին հայտնում է shamshyan.com-ից։

Վթարի հետևանքով վարորդը՝ Երևանի բնակիչ, 37-ամյա Սարգիս Սիմոնյանը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Հրազդան» բժշկական կենտրոն:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ կողաշրջված ЗИЛ-ի վրա եղել է 10 գազաբալոն, ինչի հետևանքով էլ գազաբալոնների ընդհանուր փականը վնասվել է և գազի արտահոսք է սկսվել:

Ճանապարհային ոստիկաններն ու հրշեջ-փրկարարները սահմանազատել են տարածքը՝ մինչև գազաբալոնների պարունակությունը պարտվի, ինչից հետո հատուկ տեխնիկայով պետք է այն հեռացնեն անվտանգ վայր: Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

  • Կիսվել: