երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Կոտայքի մարզում Volkswagen-ը բախվել է Mercedes-ին. կան վիրավորներ

Կոտայքի մարզում Volkswagen-ը բախվել է Mercedes-ին. կան վիրավորներ

Այսօր՝ մարտի 8-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 11:20-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 23-րդ կմ հատվածում դեռևս չպարզված անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդը, դեպի Երևան ընթանալիս վթարային իրավիճակ է ստեղծել Կոտայքի մարզի բնակիչ, 26-ամյա Մ. Հակոբյանի նկատմամբ, ով Volkswagen մակնիշի ավտոմեքենան վարելիս դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել դեպի Հրազդան ընթացող, Կոտայքի մարզի բնակիչ, 30-ամյա Վ. Բաբայանի վարած Mercedes մակնիշի ավտոմեքենային:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարային իրավիճակ ստեղծած վարորդը դեպքի վայրից դիմել է փախուստի, իսկ վթարի հետևանքով Volkswagen-ի և Mercedes-ի վարորդները օպերատիվորեն վթարի վայր ժամանած «Աբովյան» բժշկական կենտրոնի բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն են ստացել, ապա տեղափոխվել «Աբովյան» բժշկական կենտրոն: Վիրավորներին առաջինը օգնության են հասել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի գլխավորությամբ: Վերջինս վիրավորներին ուղեկցել է հիվանդանոց:

Տեղում ուժեղացված ծառայություն են կատարել նույն վաշտի 1 -ին դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Տիգրան Քոթանջյանի գլխավորությամբ: Դեպքի վայր է ժամանել ոստիկանության Կոտայքի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Վարդան Խաչատուրյանի գլխավորությամբ: Վթարի մասին ՃՈ 177 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միհրան Միրզոյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Գառնիկ Մաթևոսյանի, հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Դալլաքյանի գլխավորությամբ:

Փաստի առթիվ Աբովյանի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունն ու քնննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ վթարային իրավիճակ ստեղծած ավտոմեքենայի վարորդի ինքնությունը պարզելու, նրան և ավտոմեքենան հայտնսաբերելու ուղղությամբ: 

  • Կիսվել: