ուրբաթ, մայիս 9
9 / 5 / 2025
Կոտայքի մարզում ոչ սթափ BMW X5-ի վարորդը բախվել է կայանված Kia-ին ու գլխիվայր շրջվել. կա վիրավոր

Կոտայքի մարզում ոչ սթափ BMW X5-ի վարորդը բախվել է կայանված Kia-ին ու գլխիվայր շրջվել. կա վիրավոր

Նոյեմբերի 30-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 23:30-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ 34-ամյա Գևորգ Ոսկանյանը իր վարած BMW X5 մակնիշի ավտոմեքենայով Աբովյան քաղաքում Ռոսիայի փողոցում բախվել է ճանպարհի աջակողմյան հատվածում կայանված Կոտայքի մարզի բնակիչ 38-ամյա Արամ Պողոսյանին պատկանող Kia  մակնիշի ավտոմեքենային:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մինչ Kia-ին հարվածը BMW-ն բախվել է բազալտե եզրաքարին ապա Kia-ին և գլխիվայր հայտնվել է խաչմերուկի մեջտեղում: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Աբովյանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ: Փրկարարները քաղաքացիների օգնությամբ վարորդին դուրս են բերել BMW-ից, ով տեղափոխվել է «Աբովյան» բժշկական կենտրոն: 

Օպերատիվորն ժամանել են ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արտյոմ Սահակյանի, գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանի գլխավորությամբ:Տեղում տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկները:Վթարի փաստով ՊԾ Կոտայքի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են Հայաստանի Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին:

Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, BMW-ի վարորդը եղել է ոչ սթափ՝ խմածության ամենաբարձր աստիճան:

  • Կիսվել: