ուրբաթ, հունիս 20
20 / 6 / 2025
Կոտայքի մարզում «Nissan»-ը բախվել է էլեկտրասյանը․ կա 1 զոհ, 2 վիրավոր

Կոտայքի մարզում «Nissan»-ը բախվել է էլեկտրասյանը․ կա 1 զոհ, 2 վիրավոր

Այսօր՝ հունիսի 20-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 03։10-ի սահմաններում «Nissan» մակնիշի ավտոմեքենան Երևան-Աշտարակ ավտոճանապարհի Կոտայքի մարզի վարչական տարածքում՝ դեպի Երևան ընթանալիս, դեռևս անհայտ հանգամանքներում բախվել բաժանարար գոտում տեղադրված ճանապարհային երթևեկությունը կարգավորող ցուցանակին, ապա հեռախոսի և ինտերնետի համար տեղադրված դիտահորին և առաջ ընթանալով բախվել երկաթե էլեկտրասյանը։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 2 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափովել է «Արմենիա» բժշկական կենտրոն։

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, վթարի հարևանությամբ գործող «CPS» բենզալցակայանի աշխատակիցիները, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի պարեկները և ՊԾ Երևան քաղաքի գնդի գնդի 2-րդ գումարտակի 3-ին վաշտի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Կարեն Ավետիսյանի և վաշտի հրամանատարի տեղակալ Տիգրան Խուդանյանի գլխավորությամբ։

Դեպքի վայրում հավաքված քաղաքացիները նշում էին, որ բժիշկները վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Երևանի թիվ 7-րդ հրշեջ փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ՝ խմբի պետ Շահեն Գրիգորյանի, օղակի հրամանատար Տիգրան Մարգարյանի գլխավորությամբ։

Փրկարարները տեղում իրականացրել են հերթապահություն, քանի որ տեղում պարզվել է, որ տարածքը Կոտայքի մարզում է Երևանի պարեկները դեպքի վայրից դուրս են եկել և տեղում տարածքը սահմանազատել են Կոտայքի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Բադալյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Վահագն Կարապետյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արտակ Ասատրյանի, գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանի, օրվա պատասխանատու, գումարտակի ծառայության տեխնիկայի գծով ավագ տեսուչ Արտաշես Ղազարյանի, վաշտի հրամանատար Դավիթ Հովհաննիսյանի և դասակի հրամանատար Սահակ Գալստյանի գլխավորությամբ։Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նաիրիի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Սուրիկ Ջանիկյանի գլխավորությամբ։Դեպքի վայր է ժամանել նաև Կոտայքի մարզի դատախազության դատախազներից Գոռ Խազրանդյանը։

 Դեպքի մասին ոստիկանության Նաիրիի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Հովհաննես Չալաբյանի, վարչության պետի տեղակալ Աշոտ Մելքումյանի, Նաիրիի քննչական բաժնի պետ Հայկարամ Հակոբյանի, Նաիրիի քննչական բաժնի պետի տեղակալ Տիգրան Բաղյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Համբարձում Հարությունյանի գլխավորությամբ։

Վթարի փաստով Հ․ Համբարձումյանի որոշմամբ նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդների, մահացածի և վիրավորների ինքնությունը։Քննիչի հանձնարարականով մետաղե ջարդոնի վերածված ավտոմեքենան տեղափոխվում է ոստիկանության Նաիրիի բաժնի պահպանվող հատուկ տարածք։Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բախման հետևանքով ավտոմեքենայի գազաբալոնը պոկվել և մոտ 30 մետր շպրտվել է, մոտ 25 մետր էլ շպրտվել է երթևեկությունը կարգավորող ցուցանակի երկաթե ձողը՝ հայտնվելով «CPS» բեզալցակայանի տարածքում՝ բախվելով քարին և բետանե սյանը։

  • Կիսվել: