հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
Կոտայքի մարզում մի քանի տոննա գազաբալոններով բարձված ЗИЛ 130–ը կողաշրջվել է

Կոտայքի մարզում մի քանի տոննա գազաբալոններով բարձված ЗИЛ 130–ը կողաշրջվել է

Այսօր՝ մայիսի 20-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 16:00-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի բնակիչ, 39-ամյա Արամ Մ.-ն իր վարած ЗИЛ 130 մակնիշի բեռնատարով Աբովյան-Աշտարակ ավտոճանապարհի Եղվարդի վարչական տարածքում՝ Եղվարդ քաղաքի սկզբնամասում դեռևս անհայտ հանգամանքներում կողաշրջվել է:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան: Օպերատիվորեն ժամանել են ճանապարհային ոստիկանության  2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար  Տիգրան Քոթանջյանի գլխավորությամբ:

Տեղում ուժեղացված ծառայութուն են կատարել նույն վաշտի տեսուչներ Էդուարդ Աղաբեկյանն ու Լևոն Թևոսյանը, որպեսզի  վերամբարձ կռունկի միջոցով ЗИЛ-ը դարձի բերեն և տեղափոխեն անվտանգ վայր: Կողաշրջման հեռևանքով ճանապարհը մասամբ դարձել էր միակողմանի:

Վթարի փաստով ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի ավագ հետաքննիչ  Մայիս Բադոյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:

  • Կիսվել: