ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Կոտայքի մարզում բախվել են Lexus RX180-ն ու Mercedes C180-ը. ավտոմեքենաները բախվել են ծառերին ու հայտնվել ձորակում

Կոտայքի մարզում բախվել են Lexus RX180-ն ու Mercedes C180-ը. ավտոմեքենաները բախվել են ծառերին ու հայտնվել ձորակում

Այսօր՝ մարտի 10-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 11։40-ի սահմաններում Եղվարդ-Նոր Գեղի ավտոճանապարհի 9-րդ կմ հատվածում բախվել են Կոտայքի մարզի բնակիչներ՝ 43-ամյա Արմեն Բալյանի վարած Mercedes C180 մակնիշի և 46-ամյա Լուսինե Խաչատրյանի վարած Lexus RX300 մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան։ Օպերատիվորեն ժամանել են Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության թիվ 46 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոններն ու որոշ ժամանակ անց հատուկ տեխնիկայի օգնությամբ ավտոմեքենաները մոտեցրել են ավտոքարշակներին, քանի որ բախման հետևանքով 2 ավտոմեքենաները դուրս են եկել երթևեկելի գոտուց, բախվել ծառերին ու հայտնվել ձորակում։

Օպերատիվորեն ժամանել են ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Տիգրան Քոթանջյանի գլխավորությամբ։

Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Մայիս Բադոյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ 

  • Կիսվել: