երեքշաբթի, ապրիլ 16
16 / 4 / 2024
Կոտայքի մարզում բախվել են Ford-ն ու աղբ տեղափոխող ЗИЛ 130-ը. վերջինս կողաշրջվել է. կա 3 վիրավոր

Կոտայքի մարզում բախվել են Ford-ն ու աղբ տեղափոխող ЗИЛ 130-ը. վերջինս կողաշրջվել է. կա 3 վիրավոր

Այսօր՝ սեպտեմբերի 6-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 14։25-ի սահմաններում Գետարգել-Ջրվեժ ավտոճանապարհի 3-րդ կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում բախվել են Ford Fiesta և ЗИЛ 130 մակնիշի ավտոմեքենաները։

Վթարի հետևանքով 3 հոգի, որոնց առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու օպերատիվորեն ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երևան քաղաքի Ավանի թիվ 11 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները, դուրս են բերվել ավտոմեքենաներից, և օպերատիվորեն ժամանած «Աբովյան» բժշկական կենտրոնի բժիշկների հերթապահ խումբը նախ տեղում առաջին բուժօգնությունն է ցուցաբերել, ապա տեղափոխել «Աբովյան» բժշկական կենտրոն։

  • Կիսվել: