շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Կոտայքի մարզում այրվել է մոտ 1000 քմ խոտածածույթ, ջերմահարվել էլեկտրական ենթակայան և 2 գեներատոր

Կոտայքի մարզում այրվել է մոտ 1000 քմ խոտածածույթ, ջերմահարվել էլեկտրական ենթակայան և 2 գեներատոր

Հուլիսի 5-ին, ժամը 13։34-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Արզնի գյուղում՝ «Բեկոն» գործարանի մոտակայքում, այրվում է խոտածածկույթ։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի և մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է «Գոլդեն Փելես» կահույքի արտադրամասի տարածքում գտնվող էլեկտրական ենթակայանի և 2 գեներատորների մոտակայքում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:08-ին, մարվել՝ 14:24-ին: Տարբեր օջախներով այրվել է մոտ 1000 քմ խոտածածույթ, ջերմահարվել էլեկտրական ենթակայան և 2 գեներատոր:

  • Կիսվել: