ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Կոտայքի մարզում ավտովթարի հետևանքով մահացել է Ջրվեժի հոգևոր հովիվ Տեր Կյուրեղը

Կոտայքի մարզում ավտովթարի հետևանքով մահացել է Ջրվեժի հոգևոր հովիվ Տեր Կյուրեղը

Կոտայքի մարզում ավտովթարի հետևանքով մահացել է Ջրվեժ գյուղի Սուրբ Կաթողիկե եկեղեցու հոգեւոր հովիվ Տեր Կյուրեղ քահանա Տալյանը: Այս տեղեկությունը հաստատեց Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի ղեկավար Տեր Վահրամ քահանա Մելիքյանը:

«Այո, ցավոք, իրականություն է»,- նշեց Տեր Վահրամ քահանա Մելիքյանը:

 

Նշենք, որավելի վաղ ԱԻՆ-ը հայտնել էր՝ որ մարտի 1-ին, ժամը 08:38-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 34-րդ կմ-ին  ավտոմեքենան ընկել է ձորը, որի հետևանքով մեկ քաղաքացի զոհվել է, մյուսին տեղափոխել են հիվանդանոց:

  • Կիսվել: