Օտարերկրյա ուսանողների ընդունելության արգելքը, Հարվարդից բացի, կարող է կիրառվել նաև այլ բուհերի դեպքում․ Թրամփ
Միացյալ Նահանգները, բացի Հարվարդից, կարող է օտարերկրյա ուսանողների ընդունելության արգելք կիրառել նաև այլ բուհերի հանդեպ` հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ Հարվարդի նկատմամբ նմանատիպ միջոց կիրառելուց հետո։
Ավելի վաղ ԱՄՆ-ում դատարանը դադարեցրել էր Հարվարդում օտարերկրյա ուսանողների ընդունելության հանդեպ կիրառվող արգելքը, որը ներդրել էր Թրամփի վարչակազմը։ Բուհը Թրամփի վարչակազմի դեմ առաջ է քաշել մեղադրանքի տասնյակ կետեր։ «Մենք դիտարկում ենք բազմաթիվ հնարավորություններ․․․ Հարվարդը, ինչպես և որոշ այլ բուհեր, ստիպված կլինեն փոխել իրենց մոտեցումները»,- ասել է Թրամփը լրագրողներին՝ պատասխանելով օտարերկրյա ուսանողների ընդունելության հանդեպ կիրառվող արգելքը այլ բուհերի դեպքում ևս կիրառելու հավանականության մասին հարցին։