հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Կոտայքի մարզում 57-ամյա վարորդը ГАЗ 3110-ով բախվել է էլեկտրասյանը. կա վիրավոր

Կոտայքի մարզում 57-ամյա վարորդը ГАЗ 3110-ով բախվել է էլեկտրասյանը. կա վիրավոր

Երեկ՝ հունիսի 18-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում:   Ժամը 08:20-ի սահմաններում, Հրազդան-Հանքավան ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում, Կոտայքի մարզի բնակիչ, 57-ամյա Արամ Մ.-ն, դեպի Հրազդան ընթանալիս, իր վարած  ГАЗ 3110 մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել էլեկտրասյանը:  

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Հրազդան» բժշկական կենտրոն:  

Օպերատիվորեն  ժամանել են ճանապարհային ոստիկանության  2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Սարգիս Բագրատյանի գլխավորությամբ։   

Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Կառլեն Բաղյանը, ում կողմից  վթարի փաստով նյութեր են նախապատրաստվում:   

  • Կիսվել: