ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Կոտայքի մարզում. 43–ամյա վարորդը Chevrolet–ով մխրճվել է բեռնատարի մեջ. Chevrolet-ն վերածվել է մետաղե ջարդոնի, կա վիրավոր

Կոտայքի մարզում. 43–ամյա վարորդը Chevrolet–ով մխրճվել է բեռնատարի մեջ. Chevrolet-ն վերածվել է մետաղե ջարդոնի, կա վիրավոր

Այսօր՝ սեպտեմբերի 16-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 00:30-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 17-րդ կմ հատվածում բախվել են Երևանի բնակիչ, 43-ամյա Սիմոն Հովհաննիսյանի վարած  Chevrolet մակնիշի և Գեղարքունիքի մարզի բնակիչ, 49-ամյա Խաչիկ Զաքարյանի վարած ЗИЛ 130 մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Chevrolet-ի վարորդ Ս. Հովհաննիսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աբովյան» բժշկական կենտրոն:

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության  2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ ավագ հետաքննիչ Կառլեն Բաղյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: 

  • Կիսվել: