երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
Կոտայքի մարզպետարանում տեղի է ունեցել տարեվերջյան խորհրդի նիստ

Կոտայքի մարզպետարանում տեղի է ունեցել տարեվերջյան խորհրդի նիստ

Այսօր Կոտայքի մարզի համայնքների, ինչպես նաև մարզպետարանի ստորաբաժանումների ղեկավարների մասնակցությամբ տեղի է ունեցել մարզի խորհրդի տարեվերջյան ընդլայնված նիստը: Այդ մասին Ֆեյսբուքում գրառում է կատարել մարզպետ Մեսրոպ Մեսրոպյանը։

Նիստին մասնակցել է նաև ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Կոտայքի մարզի տարածքային ստորաբաժանման ղեկավար, գնդապետ Արթուր Բաղրամյանը:
 
Հագեցած օրակարգով աշխատանքային քննարկումներ ենք ծավալել առաջնային լուծումներ պահանջող մի շարք ոլորտային հարցերի շուրջ:
 
Հարակից զեկույցներով ներկայացվել են պահեստազորում հաշվառված քաղաքացիների զորահավաքային զորակոչին, սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում մեր համայնքներում իրականացվող աշխատանքներին, համայնքների կողմից սեփական եկամուտների հավաքագրմանը, ինչպես նաև ոռոգման ջրի մատակարարմանը և վարձավճարների գանձմանն առնչվող հարցերը:
 
Ընդգծել եմ, որ թեև պատերազմով ու համավարակով պայմանավորված՝ այս պահին խնդիրներ կան գրեթե բոլոր ոլորտներում, բայց պետք է ձևավորենք կառուցողական և գործընկերային մթնոլորտ՝ դրանք միասին հաղթահարելու նպատակով:
 
Նիստի մանրամասները՝ կայքում
 

  • Կիսվել: