կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Կոտայքի և Արագածոտնի մարզերի հատման վայրում հայտնաբերվել է կասկածելի արկղ. ժամանել են ՓԾ սակրավորներ

Կոտայքի և Արագածոտնի մարզերի հատման վայրում հայտնաբերվել է կասկածելի արկղ. ժամանել են ՓԾ սակրավորներ

Այսօր՝ հունվարի 10-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի 1-ին վաշտի հրամանատար Ռոման Միրզախանյանի, նույն վաշտի պարեկներ՝ Արամ Ավագյանի և Նվարդ Ղանդիլյանի գլխավորությամբ, ինչպես նաև ՊԾ Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի պարեկները Արագածոտնի և Կոտայքի արզերի հատման վայրում ծառայություն կատարելիս ավտոճանապարհի աջակողմյան հատվածում գտնվող խնձորի այգիների մոտ հայտնաբերել են կասկածելի արկղ: 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի մասին ՊԾ Արագածոտնի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ոստիկանության Աշտարակի բաժին և ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն: 

Մինչ կժամանեին հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ և փրկարար ծառայության Սակրավորական ջոկատը, Արագածոտնի և Կոտայքի մարզերի գոմարտակների պարեկները սահմանազատել են տարածքը, և տեղում իրականացրել հերթապահություն:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

  • Կիսվել: