չորեքշաբթի, հունիս 25
25 / 6 / 2025
Կորուստ, որին ոչ հավատում ես, ոչ ուզում ես հավատալ. շնորհավոր ծնունդդ, Հայկո ջան․ Ալեն Սիմոնյան

Կորուստ, որին ոչ հավատում ես, ոչ ուզում ես հավատալ. շնորհավոր ծնունդդ, Հայկո ջան․ Ալեն Սիմոնյան

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել երգիչ երգահան Հայկոյի ծննդյան օրվա առթիվ։

«Ցավալի է, բայց բոլորս էլ հաճախ կորցնում ենք մեր հարազատներին, ընկերներին, դա է կյանք կոչվող խաղի կանոնները: Բայց լինում են դեպքեր, որ դա լինում է անարդար, ու մերվել դրա հետ չի լինում:

Հայկոյի հեռանալը այս աշխարհից ինձ համար այդ օրինակներից էր: Անարդար, վաղաժամ և շատերիցս ավելին խլող, քան կարելի էր պատկերացնել, կորուստ, որին ոչ հավատում ես, ոչ ուզում ես հավատալ, ոչ էլ մերվել դրա հետ:

Շնորհավոր ծնունդդ, Հայկո ջան, լուսավոր, տաղանդավոր մեր ընկեր»:

  • Կիսվել: