ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Կորոնավիրուսն աշխարհում. Հայաստանը 53-րդ տեղում է. Worldometers

Կորոնավիրուսն աշխարհում. Հայաստանը 53-րդ տեղում է. Worldometers

Աշխարհում մինչ օրս կորոնավիրուսով է վարակվել 21,068,345 մարդ։ Այս մասին են վկայում Worldometer-ի տվյալները։

Ըստ աղբյուրի, մինչև օրս ապաքինվել է 13,917,959 մարդ, մահացել՝ 757,440-ը։ ։

Ներկայումս աշխարհում կա 6,328,447 ակտիվ դեպք։

Վարակակիրների և մահվան դեպքերի թվով առաջատարը շարունակում է մնալ ԱՄՆ-ը։, որտեղ մինչ օրս վարակվել է 5,415,666 մարդ, մահացել՝ 170,415-ը։

Երկրորդ տեղում Բրազիլիան է (3,229,621), երրորդում՝ Հնդկաստանը (2,459,613):

Մահվան դեպքերի թվով ԱՄՆ-ին հաջորդում են Բրազիլիան (105,564), Մեքսիկան (55,293):

Կորոնավիրուսով վարակման և մահվան դեպքերի թվով Հայաստանն աշխարհում զբաղեցնում է 53-րդ տեղը (վարակման 41,023 և մահվան 806 դեպք):

  • Կիսվել: