շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Կորոնավիրուսից մահացած մարալիկցի 68-ամյա բնակչի հետ շփված «Գյումրի» ԲԿ-ի 29 բուժաշխատող մեկուսացվել է

Կորոնավիրուսից մահացած մարալիկցի 68-ամյա բնակչի հետ շփված «Գյումրի» ԲԿ-ի 29 բուժաշխատող մեկուսացվել է

«Գյումրի» բժշկական կենտրոնի 29 աշխատակից է մեկուսացվել քաղաքի հյուրանոցներից մեկում: Նրանց առողջական վիճակը լավ է, կորոնավիրուսին բնորոշ ախտանշաններ ու ջերմություն այս պահին չունեն:

«Վեց կամ յոթ բժիշկ է, մյուսները միջին բուժանձնակազմից են, հենց այսօր էլ աշխատակիցներից հաղորդագրություն եմ ստացել, որ բոլորի վիճակը լավ է: Մեկին ուղարկել ենք Գյումրիի ինֆեկցիոն հիվանդանոց, մնացած 28-ը մեկուսացված է հյուրանոցներից մեկում: Բուժաշխատողներից ոչ մեկին չեն թեստավորել, նմուշառում ևս չի կատարվել, ուղղակի անհրաժեշտությունից ելնելով թերապևտիկ բաժանմունքի աշխատակիցները մեկուսացվել էն»,- SHANTNEWS.am-ին հայտնեց «Գյումրի» ԲԿ փոխտնօրեն Արմեն Խաչատրյանը:
 

Ըստ փոխտնօրենի՝ թերապևտիկ բաժանմունքի աշխատանքը չի դադարեցվել, բուժսպասարկումը շարունակվում է բնականոն հունով, մյուս հերթափոխների բժիշկներն ու քույրերն են աշխատում, որոնք կորոնավիրուսով հիվանդ մարալիկցի 68-ամյա պացիենտի հետ շփում չեն ունեցել:

Մանրամանսերը՝ սկզբնաղբյուր կայքում

  • Կիսվել: