ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Կորոնավիրուսի որևէ դեպք բաց չթողնելու համար որդեգրել ենք նոր մոտեցում. Թորոսյան

Կորոնավիրուսի որևէ դեպք բաց չթողնելու համար որդեգրել ենք նոր մոտեցում. Թորոսյան

Հայտնաբերելիության մեծացման առումով խորհուրդ է տրվում թեստավորման ծավալներն այնպիսի մակարդակում պահել, որպեսզի հայտնաբերված դեպքերը կազմեն թեստավորված դեպքերի ոչ ավել, քան 10 տոկոսը: Այս մասին այսօր կառավարության նիստում ասաց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

Նրա խոսքով՝ եղել է ժամանակ, երբ 30 ու ավել տոկոս է եղել, սակայն դրանից հետո կայուն անկում է եղել, ու հասել ենք 15 տոկոսի: Նախարարը հույս հայտնեց, որ կհասնենք 10-ի:

Թորոսյանն ասաց, որ նախաձեռնողականություն են ցուցաբերելու, ստուգումներ են անելու սուպերմարկետներում, ֆաբրիկաներում, հոգեկան առողջության կենտրոններ, բանկեր, թաղապետարաններ: ՛՛Եթե այդ հասատատություններում մի դրական դեպք լինի, մենք չենք սպասելու մյուսների մոտ դրական սիմպտոմի ի հայտ գալուն: Մենք վերցնելու ենք ու բոլորին հայտնաբերենք:

Արդեն մեկ լավ օրինակ կա: Վերջին մի քանի օրվա մեջ մեր հոգեկան առողջության կենտրոններից մեկն ենք հետազոտել ու 350 հոգուց 25 դրական դեպք ենք հայտնաբերել, որ սիմպտոմ չեն ունեցել՛՛,-նշեց նա:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ նկատեց, որ եթե այդ 25-ը չհայտնաբերվեին, թիվը կմեծանար:

Արսեն Թորոսյանի խոսքով՝ փորձը ցույց է տալիս, որ բժշկական ցուցումներով դիմելիությունը աստիճանաբար ընկնում է: Նա, մասնավորապես, նշեց. ՛՛Եթե առաջ միայն 38,5, ապա 37,5 ջերմություն ունեցողներին էինք հետազոտում, դիմողներ քիչ էին լինում, իսկ հիմա որևէ դեպք բաց չթողնելու համար որդեգրել ենք նոր մոտեցում: Եթե դա չանենք, անխուսափելիության քիչ թեստ ենք անելու, ինչը վատ չէ, սակայն թույլ չի տալու բոլոր դեպքերը բացահայտել՛՛:

  • Կիսվել: