Փոխհատուցվել է հшքերային հшրձակման հետևանքով կրած կորուստների 90%-ը. Binance
Binance-ը փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով կրած կորուստների 90%-ը։ Bitcoin, Ethereum, Solana և XRP արժույթներով պահվող ակտիվներն ամբողջությամբ ապահովված են, այս մասին հայտնել են ընկերությունից։
Հիշեցնենք, որ Binance-ն արդեն սկսել է օգտատերերի՝ միջադեպից տուժած ակտիվների վերադարձը և շարունակում է համագործակցել իրավապահ մարմինների, թողարկողների, բլոկչեյն վերլուծության ոլորտի ընկերությունների և ոլորտի այլ մասնակիցների հետ՝ լրացուցիչ միջոցները հայտնաբերելու, սառեցնելու և վերադարձնելու նպատակով։



