ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Գեղարքունիքում կորոնավիրուսի հաստատված դեպքերը 290 են

Գեղարքունիքում կորոնավիրուսի հաստատված դեպքերը 290 են

Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 6 նոր դեպք, ապաքինվել է ևս 4 մարդ: Այս մասին տեղեկացնում է մարզպետ Գնել Սանոսյանը։

«Մարզում ունենք կորոնավիրուսային հիվանդության հաստատված 290 դեպք, որից առողջացել են 119 քաղաքացի, արձանագրված մահերի թիվը 3 է»,- գրել է նա և հավելել, որ հաստատված դեպքեր կան մարզի Վարդենիս, Մեծ Մասրիկ, Շատվան, Սոթք, Նորակերտ, Ծովինար, Ծովազարդ, Սեւան, Դդմաշեն, Գեղամավան, Զովաբեր, Մարտունի (քաղաք), Խաչաղբյուր, Արեգունի, Լճաշեն, Ծակքար, Վերին Գետաշեն, Վարսեր, Արփունք, Ծովակ, Փոքր Մասրիկ, Վարդաձոր եւ Զոլաքար համայնքներում:

 

  • Կիսվել: