կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
«Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի ներկայացուցիչները Սյունիքի մարզպետի տեղակալին ներկայացրել են իրենց կողմից մարզում իրականացվող ծրագիրը

«Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի ներկայացուցիչները Սյունիքի մարզպետի տեղակալին ներկայացրել են իրենց կողմից մարզում իրականացվող ծրագիրը

Հուլիսի 8-ին Սյունիքի մարզպետի տեղակալ Հայկ Հարությունյանն ու խորհրդական Նվարդ Հարությունյանը հանդիպել են «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի տարածաշրջանային ծրագրի ղեկավար Շտեֆան Մալերիուսին, ղեկավարի տեղակալ Մաթիաս Հեսփեին և ԿԱՀ-ի հայաստանյան գրասենյակի ծրագրերի ղեկավար Լիանա Մարուքյանին։

Հյուրերը ներկայացրել են այս պահին հիմնադրամի կողմից Սյունիքում իրականացվող ծրագիրը, որն ուղղված է կանանց հզորացմանը, քննարկել մարզային իշխանության հետ համագործակցության հարցեր։

Հայկ Հարությունյանը պատասխանել է նաև հիմնադրամի ներկայացուցիչներին հետաքրքրող հարցերին, որոնք վերաբերել են անվտանգությանը, միջազգային կառույցների հետ աշխատանքին, տեղական արտադրանքի արտահանմանը, ինչպես նաև ներկայացրել Սյունիքում զարգացում պահանջող ոլորտների առումով մարզային իշխանության սահմանած առաջնահերթությունները:

 

  • Կիսվել: