երեքշաբթի, մայիս 13
13 / 5 / 2025
Ակտիվիստները Կոմիտասի պողոտայի վրա անիվներ այրեցին ու փակեցին փողոցը  (Տեսանյութ)

Ակտիվիստները Կոմիտասի պողոտայի վրա անիվներ այրեցին ու փակեցին փողոցը (Տեսանյութ)

Դաշնակցական երիտասարդները փակել են Կոմիտասի պողոտան։ Նրանք փողոցի վրա տեղադրել են անվադողեր և այրել դրանք՝ կանգնեցնելով մեքենաների երթևեկությունը՝ այդ ընթացքում վանկարկելով՝ «Առանց թուրքի Հայաստան»  «Նիկոլ դավաճան»։

Կարճ ժամանակ անց ոստիկանները հավաքել են անվադողերը՝ բացելով ճանապարհը։

Հիշեցնենք, որ մայրաքաղաքի տարբեր հատվածներում ՀՀԿ-ական երիտասարդները, ՀԴԴ-ական տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչները «Հայաստան» ու «Պատիվ ունեմ» խմբակցությունների պատգամավորները տարբեր ձևաչափի իրազեկման ակցիաներ են իրականացնում՝ կոչ անելով հանրությանը միանալ հանուն Հայաստանի ու Արցախի պաշտպանության ակցիաներին։ Միաժամանակ տեղեկացնում են, որ այսօր 18։30 մեկնարկում է մեծ երթ Սասունիցի Դավիթի արձանի մոտից։

  • Կիսվել: