ուրբաթ, օգոստոս 7
7 / 8 / 2026
Կոմիտաս 60/2 հասցեից մի քանի բեռնատար կենցաղային աղբ է հեռացվել

Կոմիտաս 60/2 հասցեից մի քանի բեռնատար կենցաղային աղբ է հեռացվել

Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ը, «Աղբահանություն և սանիտարական մաքրում» հիմնարկի օգնությամբ, Կոմիտաս 60/2 հասցեից մի քանի բեռնատար տարիներով կուտակված կենցաղային աղբ է հեռացրել, տեեկացնում են ՀՈԱԿ-ի հասարակայնության հետ կապերի վարչությունից։

«Աղբանոցի վերածված տարածքին մոտ ոչ միայն բնակելի շենքեր են, այլև գործում է մեծ առևտրի կենտրոն, որտեղից էլ աղբը հավաքվում է տեղանքում: Տարածքի մաքրման պատասխանատուն առևտրի կենտրոնն է: Սակայն «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար Արմեն Բեգոյանի որոշմամբ նման շատ տարածքներ են բարեկարգվել՝ չլինելով ՀՈԱԿ-ի գործառույթների տիրույթում: Արդյունքում՝ ոչ միայն վերադարձվել են մայրաքաղաքի կանաչ տարածքներն ու թթվածինը, այլև բարեկարգմամբ հնարավորություն է ստեղծվել երբեմնի անխնամ վայրերում նոր կանաչապատ և ծաղկած տարածքներ ունենալու»,- նշված է հաղորդագրության մեջ:

 

 

  • Կիսվել: