Նրանք ամեն օր շատ վաղ սկսում են իրենց աշխատանքը, որպեսզի մենք կարողանանք քայլել մաքուր բակերով ու փողոցներով. Ավինյան
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն իր ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ Կանանց տոնին նվիրված հանդիպում է տեղի ունեցել «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» հիմնարկի մեր աշխատակիցների հետ:
«Նրանք ամեն օր շատ վաղ սկսում են իրենց աշխատանքը, որպեսզի մենք կարողանանք քայլել մաքուր բակերով ու փողոցներով։ Քաղաքի մաքրությունն հենց նրանց աշխատանքի շնորհիվ է պահպանվում։
Շնորհակալություն ձեր կարևոր ու պատասխանատու աշխատանքի համար»,-նշել է Ավինյանը։



