հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Կոչ եմ անում չթուլացնել զգոնությունը, կորոնավիրուսը շարունակում է տարածվել. Բաբաջանյան

Կոչ եմ անում չթուլացնել զգոնությունը, կորոնավիրուսը շարունակում է տարածվել. Բաբաջանյան

Այսօր ԱԺ-ում անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը տեսակետ հայտնեց, որ եթե վարակի տարածման տեմպերը շարունակվեն վերջին օրերի դինամիկայով, մենք կարող ենք ունենալ կառավարելիությունից դուրս իրավիճակ՝ դրանից բխող բոլոր ողբերգական հետեւանքներով:

Նա, մասնավորապես, նշեց. «Չափազանց մտահոգիչ է հայտնի բաջանաղի ղեկավարած Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի  այսօրվա տարածած  հայտարարությունը: Ես չեմ քննարկում, թե մեր բնակիչներն ունե՞ն բավարար միջոցներ կոմունալ  վճարումները կատարելու համար, բայց բուն տեքստը, որ ֆորսմաժորը հաղթահարված է, ինքնին վտանգավոր է:

Դա առաջացնում է ռիսկեր, որ մարդիկ ուղղակի կարող են ավելի հանգիստ  նայել ստեղծված իրավիճակին եւ հաղթահարված համարել համաճարակը:Ես դատապարտում եմ կառավարության եւ նշված հանձնաժողովի այդ հայտարարությունը: Սա համաճարակի հաղթահարման իմիտիացիայի փորձ է: Կոչ եմ անում չթուլացնել զգոնությունը, կորոնավիրուսը շարունակում է տարածվել:

Որեւէ տնտեսական նպատակ, այդ թվում հնական մենաշնորհներ ունեցող ընկերությունների վճարումները չեն կարող արդարացնել այն վտանգը, որ ստեղծվում է նման անիրական հայտարարություններով: Պետությունը պետք է կարողանա գտնել միջոցներ քաղաքացիների կոմունալ վճարումների հարցը գոնե ժամանակավոր լուծելու համար»:

  • Կիսվել: