հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Կինը ցատկել է 30 մետրանոց ջրհորն ու փրկել այնտեղ ընկած 3-ամյա որդուն

Կինը ցատկել է 30 մետրանոց ջրհորն ու փրկել այնտեղ ընկած 3-ամյա որդուն

Թաիլանդի Փուքեթ նահանգի մի բնակչուհի փրկել է ջրհորն ընկած որդուն, գրում է Lenta.ru-ն։

Նշվում է, որ օգոստոսի 4-ին, Միս Դա անունով մի կին, տանը լվացք անելիս, հասկացել է, որ իր երեք տարեկան որդին՝ Սեոն, կասկածելի լուռ է։ Նա նախ նկատել է, որ տան հետևի դուռը բաց է։

Կինը կանչել է Սեոյին, բայց նա չի պատասխանել և սկսել է փնտրել որդուն: Դուրս գալով փողոց, կինը տեսել է որդու կոշիկները ջրհորի մոտ և սկսել է օգնության կանչել հարևաններին։

Հարևանները փրկարարներ են կանչել, սակայն չսպասելով նրանց ժամանելուն՝ թաիլանդուհին ցատկել է ջրհորը, որի խորությունը 30 մետր է, իսկ լայնությունը՝ 1 մետր։ Այնուհետև հարևանը պարան է իջեցրել ջրհորի մեջ, որպեսզի մայր ու որդի դրա օգնությամբ դուրս գան ջրհորից։

Երբ փրկարարները ժամանել են դեպքի վայր, նրանք հայտնաբերել են, որ հարևանն առաջին օգնություն է ցուցաբերում երեխային և նրա թրջված մորը։ Տղան եղել է անգիտակից վիճակում։

Կինը պատմել է, որ որդուն սեղմել է ուսին, որպեսզի թոքերում եղած ջուրը դուրս թափվի։ Շուտով 3-ամյա տղան ուշքի է եկել։

Նշվում է, որ ոչ տղան, ոչ նրա մայրը վնասվածքներ կամ կոտրվածքներ չեն ստացել, սակայն շոկի մեջ են եղել։

  • Կիսվել: