երեքշաբթի, հունիս 17
17 / 6 / 2025
Խուճապ չկա, իրանահայերը չեն լքում երկիրը․ «Ալիք»-ի խմբագիր

Խուճապ չկա, իրանահայերը չեն լքում երկիրը․ «Ալիք»-ի խմբագիր

Սպահանի հայ համայնքը շարունակում է ապրել սովորական առօրյայով` չնայած Նաթանզին՝ տարածաշրջանում գտնվող ուրանի հարստացման ձեռնարկությանը հասցված հարվածներին, «Սպուտնիկ Արմենիա»-ի հետ զրույցում ասել է հայալեզու «Ալիք» թերթի խմբագիր Արամ Շահնազարյանը։

Նա նշել է, որ հայ համայնքի կրթական և մշակութային կյանքը ժամանակավորապես դադարեցվել է, բայց բացառապես անվտանգության նկատառումներից ելնելով՝ մարդկանց զանգվածային կուտակումներից խուսափելու համար: Ոչ մի ճգնաժամ ու խուճապ երկրում չկա։ Իրանցիները երկիրը զանգվածային չեն լքում, հայերը՝ նույնպես։ Տարածվող կադրերը հասարակության վրա հոգեբանական ճնշման փորձ են։

«Մենք՝ որպես իրանական հասարակության մաս, մշտական կապի մեջ ենք իշխանությունների հետ։ Երկրի ղեկավարությունը նույնպես ուշադիր հետևում է, որ հայ համայնքը որևէ խնդիր չունենա։ Խուճապային տրամադրություններ ոչ մի տեղ չկան, լարվածություն ու սպասողականություն, այո, կա»,- ասել է Շահնազարյանը։

Նա նաև հաստատել է, որ տուժածների թվում հայեր չկան։

Ավելի մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

  • Կիսվել: