ուրբաթ, օգոստոս 28
28 / 8 / 2026
Խուլիգանություն Փափազյան փողոցում. չորս հոգով երկու քաղաքացու են ծեծել

Խուլիգանություն Փափազյան փողոցում. չորս հոգով երկու քաղաքացու են ծեծել

Փետրվարի 12-ին, ժամը 22.00-ի սահմաններում, ոստիկանություն էին զանգել տարբեր քաղաքացիներ և հայտնել, որ Փափազյան փողոցի սուպերմարկետի մոտ վիճաբանություն է, մի խումբ անձինք քաշքշում ու հայհոյում են իրար՝ խոչընդոտելով անցորդների տեղաշարժին:

Նշված հասցե են մեկնել ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը և ՊԾ Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները:

Խուլիգանություն կատարելու համար Փափազյան փողոցում ձերբակալվել և Արաբկիրի բաժին են տարվել 6 քաղաքացիներ:

Պարզվել է, որ նրանցից չորսը ծեծի են ենթարկել մյուս երկուսին: Ծեծողներից մեկի մոտ հայտնաբերվել է ծալովի դանակ:

Կատարվում է նախաքննություն:

 

  • Կիսվել: