Արթուր Օսիպյանը խnւլիգшնություն կատարելու կասկածանքով է ձերբակալվել. ՆԳՆ
Ներքին գործերի նախարարությունից հաստատում են, որ այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ վիճաբանած արցախցի Արթուր Օսիպյանը ձերբակալվել է։
«Նշված անձը խուլիգանություն կատարելու կասկածանքով ձերբակալվել և տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Արաբկիրի բաժին»,–լրատվամիջոցներին հայտնել են ՆԳՆ մամուլի ծառայությունից։


