շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Խուլիգանություն Մարտիրոս Սարյանի պուրակում՝ քաշքշել են իրար, հնչեցրել հայհոյանքներ. մեկի մոտ դանակ է եղել

Խուլիգանություն Մարտիրոս Սարյանի պուրակում՝ քաշքշել են իրար, հնչեցրել հայհոյանքներ. մեկի մոտ դանակ է եղել

ՆԳՆ ոստիկանության ՊԾ Երևանի գնդի 3-րդ գումարտակի ծառայողները հունիսի 5-ին, ժամը 19.50-ին, Մարտիրոս Սարյանի պուրակում հայտնաբերել, խուլիգանություն կատարելու հիմնավոր կասկածանքով ձերբակալել և Կենտրոնական բաժին են տեղափոխել երեք տղամարդու, նաև բաժին են հրավիրել մեկ տղամարդու:

Ոստիկանությունից հայտնում են, որ նրանք նշված պուրակում, խախտելով հասարակական կարգը, քաշքշել են իրար և հնչեցրել հայհոյանքներ: Անձնական խուզարկությամբ տղամարդկանցից մեկի մոտ հայտնաբերվել է 8,8 սմ շեղբի երկարությամբ ծալովի դանակ:

Կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին:

  • Կիսվել: