հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Խոտհարքների հետ կապված պատերազմից հետո որոշակի խնդիրներ ունենք. Սանոսյան

Խոտհարքների հետ կապված պատերազմից հետո որոշակի խնդիրներ ունենք. Սանոսյան

Խոտհարքների հետ կապված պատերազմից հետո որոշակի խնդիրներ ունենք: Այս մասին այսօր տեղի ունեցած ասուլիսի ընթացքում հայտնեց Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը: 

«Հատկապես մայիսի 13-ից հետո ունենք վայրեր, որտեղ արոտավայրերն օգտագործելու հետ կապված որոշակի դժվարություններ կան: Բայց նաև ունենք վայրեր, որտեղ մեր բանակային կորպուսը որոշակի լրացուցիչ ուժեր է դնում, երբ  բնակիչները խոտ հավաքելու պրոցեսով պետք է զբաղվեն, որպեսզի նրանք իրենց ավելի ապահով զգան: Քանի որ բարձրադիր վայրերում դեռ չի սկսվել խոտ հավաքելու պրոցեսը, հույս ունենք, որ այդ խնդիրները կկարգավորվեն ռուսական կողմի ներկայության պարագայում»,- ասաց Սանոսյանը: 

  • Կիսվել: