չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Խոսքի ազատության հետ կապված սահմանափակումները հասցվել են նվազագույն մակարդակի. վարչապետ

Խոսքի ազատության հետ կապված սահմանափակումները հասցվել են նվազագույն մակարդակի. վարչապետ

Հայաստանում խոսքի ազատության հետ կապված սահմանափակումները, որոնք պայմանավորված էին արտակարգ դրությամբ, բերվել են նվազագույն մակարդակի: Այսօր կառավարության նիստում հայտարարեց  վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա նշեց, որ կառավարությունը փոփոխություններ է կատարել արտակարգ դրություն հայտարարելու որոշման մեջ:

«Սահմանափակումները վերաբերում են բացառապես առողջապահական թեմաներին, և սա կարևոր արձանագրում է: Բայց կարծում եմ՝ այդ ռեժիմը, որ գործում էր, շատ կարևոր էր ընդհանուր առմամբ որոշակի հավասարակշռված դաշտ պահելու իմաստով»,- ասաց  վարչապետը։

Փաշինյանը քաղաքացիներին կոչ արեց կորոնավիրուսի հետ կապված վստահել միայն պաշտոնական տեղեկատվությանը և չվստահել որևէ տեղեկատվության, որը չի համընկնում կառավարության հայտնած տեղեկությունների հետ:

  • Կիսվել: