Խոսնակները տեղյակ չեն, պարետատունը անհաղորդ է. իշխանական խնջույքների հետքերով
ՀՀ վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանն ու ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը տեղյակ չեն ԳՇ պետ Արտակ Դավթյանի որդու բազմամարդ հարսանիքի մասին.։
ՊՆ խոսնակը և վարչապետի խոսնակը հայտնեցին, որ ոչ Դավիիթ Տոնոյանը, ոչ Նիկոլ Փաշինյանը չեն մասնակցում հարսանիքին։
InfoPort.am-ը փորձեց վերջին շրջանում իշխանական խնջույքների վերաբերյլ մեկնաբանություն ստանալ պարետատան խոսնակ Վահան Հունանյանից, սակայն նա անպատասխան թողեց թե՛ մեր զանգերը, թե նամակը:
Նշենք, որ ըստ մամուլում տարածված տեսաժապավենի՝ այսօր ԳՇ պետ Արտակ Դավթյանի որդու բազնամատդ հարսանիքն է։
Ըստ մամուլի՝ օրերս Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանի գլխավությամբ տեղի է ունեցել խնջույք: Սակայն ՔԿ-ից հերքեցին այդ լուրը։
Համաձայն մամուլում շրջանառվող լուրերի՝ երեկ գիշերը ակումբներից մեկում տեղի է ունեցել կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանի կազմակերպած խնջույքը: Եվ այս ամենն այն բանի ֆոնին, որ վարչապետն ինքն է իր էջին հրապարակել կարգազանցների լուսանկարները։



