Խոշտանգման տեսանյութի գործով ժամանակավորապես դադարեցվել են Ճամբարակի բաժնի պետի լիազորությունները
Ոստիկանության բաժնում խոշտանգման տեսանյութի գործով Ճամբարակի բաժնի պետ Նարեկ Սիմոնյանի լիազորությունները ժամանակավորապես դադարեցվել են, տեղեկացնում են Ոստիկանությունից:
Ոստիկանության տարածած տեսանյութում ասվում է.
«NewsMedia.am կայքում «Սկանդալային Տեսանյութ.Հայրենի ոստիկանները՝ մահակով ու հակագազով ցուցմունք են կորզում» վերտառությամբ հրապարակված տեսանյութի շրջանակներում ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում իրականացվող ծառայողական քննության ընթացքում վարչություն է կանչվել ոստիկանության ծառայող։
Զուգահեռաբար տարվում են աշխատանքներ` տեսանյութում երևացող մյուս անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ։
Ծառայողական քննության շրջանակներում ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատարի հրամանով ոստիկանության Ճամբարակի բաժնի պետ Նարեկ Սիմոնյանի լիազորությունները ժամանակավորապես դադարեցվել են»։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 21-ին համացանցում տարածվել էր խոշտանգման կադրեր պարունակող տեսանյութի, որի վերաբերյալ ՀՀ ոստիկանությունը ներկայացրել էր պարզաբանում.