Խոշոր ու ողբերգական ավտովթար Արագածոտնի մարզում. կա 1 զոհ, 5 վիրավոր
Այսօր՝ ապրիլի 17-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում:
Ժամը 17:20-ի սահմաններում, Երևան-Գյումրի ավտոճանապարհի 76 կմ հատվածում, Մաստարա գյուղի սկզբնամասում, ճակատ-ճակատի բախվել են Mercedes և ՎԱԶ-2106 մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 5 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են. 2-ը՝ Թալինի բժշկական կենտրոն, 3-ն էլ՝ Երևանի «Աստղիկ» բժշկական կենտրոն:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, մահացածի և վիրավորների ինքնությունը:
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են ոստիկանության Թալինի բաժնի պահպանվող հատուկ տարածք: