երեքշաբթի, հուլիս 14
14 / 7 / 2026
Խոշոր հրդեհ Խոսրովի անտառում

Խոշոր հրդեհ Խոսրովի անտառում

Հուլիսի 26-ին՝ ժամը 14։20-ին, «Խոսրովի անտառ» պետական արգելոցում հերթապահություն իրականացնող օպերատիվ խումբը թիվ 1 պահաբաժնում նկատել է խոտածածկույթի հրդեհ։

ՆԳՆ Փրկարար ծառայությունից տեղեկացնում են, որ դեպքի վայր են մեկնել ՆԳՆ փրկարար ծառայության ստորաբաժանումներից 3 մարտական հաշվարկ և 7 օպերատիվ խումբ։ Ընդհանուր առմամբ ներգրավված են 41 փրկարարական ծառայող։

Ըստ նախնական տվյալների՝ այրվում է մոտ 1 հա խոտածածկույթ։

  • Կիսվել: