չորեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2025
Խոշոր հրդեհ՝ Երևանում․ Արաբկիրի եկեղեցու հարևանությամբ կառուցվող բարձրահարկ շենքի վերջին հարկում բռնկված կրակը տեսանելի է մի քանի 100 մետրից

Խոշոր հրդեհ՝ Երևանում․ Արաբկիրի եկեղեցու հարևանությամբ կառուցվող բարձրահարկ շենքի վերջին հարկում բռնկված կրակը տեսանելի է մի քանի 100 մետրից

Այսօր՝ հունիսի 4-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20։00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արաբկիր վարչական շրջանի Նաիրի Զարյան փողոցում, Արաբկիրի եկեղեցու հետնամասում գտնվող նորակառույց բազմաբնակարանային բարձրահարկ շենքի վերջին հարկում կրակ է նկատվում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են Երևանի թիվ 5-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ և թիվ 8-րդ հրշեջ-փրկարարական ջոկատի ավտոսանդուղքը։

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արսեն Ստեփանյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի և վաշտի հրամանատար Վլադիմիր Դերձյանի գլխավորությամբ։

Պարեկները սահմանազատել են տարածքը, տեղում ուժեղացված ծառայության են անցել նրանք։

Թե ի՞նչն է եղել հրդեհի պատճառը և ով է շենքի սեփականատերն ու կառուցապատողը՝ պարզվում է։ 

Տեղում են նաև «Գազպրոմ Արմենիա», «Տրանս գազ» և Երևանի ԳԳՄ-ի աշխատակիցները, ինչպես նաև Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։

Ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։

  • Կիսվել: