ուրբաթ, օգոստոս 28
28 / 8 / 2026
Խոշոր հրդեհ` Արշակունյաց պողոտայում՝ «ԲԻՊԼԱՆ» ՍՊԸ-ին պատկանող շինհրապարակում գտնվող վագոն-տնակում

Խոշոր հրդեհ` Արշակունյաց պողոտայում՝ «ԲԻՊԼԱՆ» ՍՊԸ-ին պատկանող շինհրապարակում գտնվող վագոն-տնակում

Այսօր՝ փետրվարի 11-ին, հրդեհի դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 07։35-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության Փրկարար Ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արշակունյաց պողոտա թիվ 33 հասցեի մոտակայքում գտնվող շինհրապարակում վագոն-տնակ է այրվում։ Հաղորդում է shamshyan.com

 
 
 

Պարեկները սահմանազատել են տարածքը, հրշեջներն էլ մարել են կրակը։ 

Ըստ նախնական տեղեկությունների՝ հրդեհի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան։ 

Աղբյուրի հաղորդմամբ՝ վագոն-տնակը պատկանում է «ԲԻՊԼԱՆ» ՍՊԸ-ին, այրվել են երեսապատման փայտե կառուցատարրերը՝ 9 քմ, և ջերմահարվել է գույքը մասամբ։ 

  • Կիսվել: