ուրբաթ, հուլիս 5
5 / 7 / 2024
Խոշոր ավտովթար Տավուշի մարզում. Իջևան-Նոյեմբերյան ճանապարհի «Կրիվոյ մոստ»-ի մոտ հանքանյութով բարձված բեռնատարը կողաշրջվել է. կան վիրավորներ

Խոշոր ավտովթար Տավուշի մարզում. Իջևան-Նոյեմբերյան ճանապարհի «Կրիվոյ մոստ»-ի մոտ հանքանյութով բարձված բեռնատարը կողաշրջվել է. կան վիրավորներ

Այսօր՝ մայիսի 24-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 16:40-ի սահմաններում Տավուշի մարզի բնակկիչ 68-ամյա Աղաբեկ Սահակյանը իր վարած «КрАЗ» մակնիշի բեռնատարով Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհի 12 կմ հատվածում «Կրիվոյ մոստ» կոչվող տարածքում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյան, վթարի հետևանքով վարորդը տեղում առաջին բուժօգնությունն է ստացել օպերատիվորեն ժամանած «Իջևան» բժշկական կենտրոնի բժիշկների կողմից, իսկ ուղևոր Տավուշի մարզի բնակիչ 58-ամյա Կամո Կիրակոսյանը նույնպես բուժօգնություն է ստացել և տեղափոխվել «Իջևան» բժշկական կենտրոն:

Օպերտիվորեն ժամանել են ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Իջևանի թիվ 62 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները, ովքեր հոսանքազրկել են ավտոմեքենան և սահմանազատել տարածքը ու կատարել հերթապահություն:

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության  Տավուշի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Մարտիրոսյանի գլխավորությամբ:  

Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Տավուշի մարզային վարչության պետ Արթուր Մկրտչյանն ու ոստիկանության Իջևանի բաժնի պետը:

Վթարի մասին ոստիկանության Իջևանի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ:

Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ պարզվել է, նաև, որ վարորդը նույնպես տեղափոխվել է հիվանդանոց:  

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բեռնատարը բարձված է եղել «գիլ» տեսակի հանքանյութով, որը թափվել է:

  • Կիսվել: