երեքշաբթի, հոկտեմբեր 27
27 / 10 / 2026
Հայաստան է ժամանել Սաուդյան Արաբիայի արքայազն Աբդուլազիզ բին Թալալ Ալ Սաուդը (տեսանյութ)

Հայաստան է ժամանել Սաուդյան Արաբիայի արքայազն Աբդուլազիզ բին Թալալ Ալ Սաուդը (տեսանյութ)

Հայաստան է ժամանել Սաուդյան Արաբիայի Թագավորության արքայազն Աբդուլազիզ բին Թալալ Ալ Սաուդը։ Այդ մասին հայտնել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, որը Սաուդյան Արաբիայի արքայազնին դիմավորել է «Զվարթնոց» օդանավակայանում։

«Դիմավորեցի Սաուդյան Արաբիայի Թագավորության Նորին Արքայական Մեծություն արքայազն Աբդուլազիզ բին Թալալ Ալ Սաուդին»,- Ֆեյսբուքյան իր էջում գրել է Պապոյանը։

Հիշեցնենք, որ Հայաստանն ու Սաուդյան Արաբիան երկար ժամանակ դիվանագիտական հարաբերություններ չունեին։ Երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են միայն 2023 թվականի նոյեմբերի 25-ին։ Տեսանյութն՝ այստեղ:

  • Կիսվել: