երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Խոշոր ավտովթար Մյասնիկյան պողոտայում. կա 3 տուժած

Խոշոր ավտովթար Մյասնիկյան պողոտայում. կա 3 տուժած

Նոյեմբերի 25-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 23:40-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 20-ամյա Աշոտ Ասատրյանը, իր վարած Mazda մակնիշի ավտոմեքենայով Մյասնիկյան պողոտայում՝ «Էլբա» ռեստորանային համալիրի դիմաց, բախվել է ճանապարհի բաժանարար բետոնե արգելապատնեշին, ապա առաջ ընթացել և բախվել երկաթե էլեկտրասյանը:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով Աշոտ Ա.-ն, ուղևորներ՝ Երևանի բնակիչ 20-ամյա Ռուբիկ Արշակյանն ու 20-ամյա Հարություն Մանուկյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց:

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել  է քրեական վարույթ: 

Քննիչի հանձնարարականով՝ մետաղե ջարդոնի վերածված Mazda-ն քարշակի միջոցով տեղափոխվել է ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք: 

  • Կիսվել: