ուրբաթ, օգոստոս 28
28 / 8 / 2026
Խոշոր ավտովթար Մասիս քաղաքում. բախվել են Lexus-ն ու VAZ 21112-ը, կան վիրավորներ

Խոշոր ավտովթար Մասիս քաղաքում. բախվել են Lexus-ն ու VAZ 21112-ը, կան վիրավորներ

Այսօր՝ փետրվարի 14-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 21:50-ի սահմաններում Մասիս քաղաքի Հանրապետության փողոցում բախվել են Lexus մակնիշի և VAZ 21112 մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի օպերատիվորեն ժամանած Մասիսի բժշկական կենտրոնի բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնություն են ստացել, ապա մեկը տեղափոխվել է Մասիսի բժշկական կենտրոն, մյուսը՝ «Էրեբունի» բժշկական կենտրոն:

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Մառլեն Սարգսյանի, դասակի հրամանատար Արտյոմ Բեկլարյանի գլխավորությամբ:

Տեղում ծառայություն են կատարում նույն վաշտի ավագ տեսուչներ Հայկ Մեծոյանն ու Տիգրան Սարդարյանը, որպեսզի հետաքրքրասեր վարորդները մեքենաները չկայանեն, և խցանում տեղի չունենա, ինչը նրանց հաջողվել է: 

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Մասիսի հրշեջ փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ: Հրշեջ փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, սահմանազատել տարածքը:

Օպերատիվորեն ժամանել են նաև ոստիկանության Մասիսի բաժնի հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ:Այս պահին ոստիկանները սպասում են, որպեսզի հիվանդանոցից ահազանգը փոխանցվի Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժին, որպեսզի դեպքի վայր ժամանի քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը:

  • Կիսվել: