կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Խոշոր ավտովթար՝ Լոռու մարզում. բախվել են Mercedes Vito-ն ու Kia Sorento-ն. կա 6 վիրավոր

Խոշոր ավտովթար՝ Լոռու մարզում. բախվել են Mercedes Vito-ն ու Kia Sorento-ն. կա 6 վիրավոր

Այսօր՝ սեպտեմբերի 16-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 17:30–ի սահմաններում Սպիտակ-Վանաձոր ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածում բախվել են Mercedes Vito և Kia Sorento մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 6 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սպիտակ» բժշկական կենտրոն: Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվ են գործել Սպիտակի հիվանդանոցի բժիշկները, ովքեր մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել վիրավորներին:

Օպերատիվորեն ժամանել է Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Սպիտակի թիվ 1 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոններն ու այնուհետև կատարել ճանապարհի լվացման աշխատանքներ:

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Լոռու գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Բեժանյանի, ծառայության ավագ տեսուչ Արման Սուքիասյանի գլխավորությամբ: Ժամանել է նաև ոստիկանության Սպիտակի բաժնի հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ:

Վթարի մասին ոստիկանության Սպիտակի բաժնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Սպիտակի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Մացակ Փանոսյանի գլխավորությամբ: Վթարի փաստով Սպիտակի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը: Քննիչի հանձրարականով ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության Սպիտակի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

  • Կիսվել: