չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում. բախվել են «Mercedes»-ն ու «Կամազ»-ը. 20-ամյա վարորդն ու նրա 2 հասակակից ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում. բախվել են «Mercedes»-ն ու «Կամազ»-ը. 20-ամյա վարորդն ու նրա 2 հասակակից ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Երեկ՝ ապրիլի 17-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 14:30-ի Եղվարդ-Նոր Գեղի ավտոճանապարհի 4-րդ կմ հատվածում բախվել են Արագածոտնի մարզի բնակիչ, 34-ամյա Մուշեղ Գրիգորյան վարած «Կամազ» մակնիշի և Կոտայքի մարզի բնակիչ, 20-ամյա Նիկիտա Հովհաննիսյանի վարած Mercedes մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով Mercedes-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, իսկ վարորդ Ն. Հովհաննիսյանն ու նրա ուղևորներ՝ Կոտայքի մարզի բնակիչներ 20-ամյա Նատալյա Հովհաննիսյանը և 20-ամյա Անուշ Ալավերդյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արտյոմ Սահակյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Լևոն Բադալյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արտակ Ասատրյանի և գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանի գլխավորությամբ։

Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Նաիրիի բաժնի հերթապահ խումբը՝ անչափահասների գործերով բաժանմունքի ավագ տեսուչ Փիլոյանի գլխավորությամբ։

Վթարի մասին ոստիկանության Նաիրիի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Վթարի փաստով Նաիրիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

  • Կիսվել: