երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Խոշոր ավտովթար Գեղարքունիքի մարզում․ վարորդը Ծովագյուղում Mercedes-ով բախվել է կայանված Lexus-ին և մեկ այլ Mercedes-ի և գլխիվայր շրջվել․ կա վիրավոր

Խոշոր ավտովթար Գեղարքունիքի մարզում․ վարորդը Ծովագյուղում Mercedes-ով բախվել է կայանված Lexus-ին և մեկ այլ Mercedes-ի և գլխիվայր շրջվել․ կա վիրավոր

Այսօր՝ փետրվարի 16-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 21։10-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի բնակիչ, 41-ամյա Գ․ Մարտիրոսյանը իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Ծովագյուղի կենտրոնական փողոցում դեռևս անհայտ հանգամանքներում բախվել է կայանված վիճակում գտնվող Lexus և Mercedes մակնիշի ավտոմեքենաներին։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով մեկ հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սևան» բժշկական կենտրոն։ Վիրավորին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած Սևանի հիվանդանոցի բժիշկների հերթապահ խումբը։ Բախման հետևանքով  Գ․ Մարտիրոսյանի Mercedes-ը գլխիվայր շրջվել է։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետ Արթուր Մկրտչյանը, Ոստիկանության Սևանի բաժնի պետ Սուրիկ Ջանիկյանն ու Ոստիկանության Սևանի բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Կարեն Ավետիսյանը։

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի 1-ին վաշտի պարեկներ՝ գումարտակի հրամանատար Ալբերտ Մարտիրոսյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Իգր Ղազարյանի, վաշտի հրամանատար Խաչիկ Կարապետյանի գլխավորությամբ։

Տեղում տարածքը սահմանազատել և ծառայություն են կատարել նույն վաշտի պարեկ Էրիկ Գրիգորյանն ու կրտսեր պարեկ Արշակ Արշակյանը։

Վթարի մասին Պարեկային ծառայության Գեղարքունիքի գումարտակից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի Քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային Քննչական վարչության Սևանի Քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ մարզային քննչական վարչության պետ Արման Խաչատրյանի և Սևանի քննչական բաժնի պետ Թորգոմ Չանդոյանի գլխավորությամբ։

Վթարի փաստով Սևանի Քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։Ոստիկանությունն ու Քննչական բաժինը պարզում են կայանված վիճակում վթարված ավտոմեքենաների սեփականատերերի ինքնությունը:

  • Կիսվել: