հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Խոշոր ավտովթար Գեղարքունիքի մարզում. բախվել են BMW-ն ու ВАЗ 21099 –ը. կան վիրավորներ

Խոշոր ավտովթար Գեղարքունիքի մարզում. բախվել են BMW-ն ու ВАЗ 21099 –ը. կան վիրավորներ

Երեկ՝ հունիսի 16-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 18:10-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 30.5-րդ կմ հատվածում բախվել են Գեղարքունիքի մարզի բնակիչներ, 22-ամյա Էդգար Ս.-ի վարած BMW մակնիշի և 41-ամյա Զոհրաբ Մ.-ի վարած ВАЗ 21099  մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Էդգար Ս.-ն , նրա ուղևոր, Գեղարքունիքի մարզի բնակիչ, 22-ամյա Վաղինակ Հ.-ն և Զոհրաբ Մ.-ի ուղևոր, Գեղարքունիքի մարզի բնակիչ, 19-ամյա Մանվել Մ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Գավառ» բժշկական կենտրոն: Բախման հետևանքով BMW-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել երկաթե արգելապատնեշին, իսկ անվահեծաններից մեկն էլ կոտրվել է:

Օպերատիվ է գործել Գավառի հիվանդանոցի  բժիշկների հերթապահ խումբը, ովքեր վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել: Օպերատիվորեն  ժամանել են ճանապարհային ոստիկանության  2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար Վաչագան Ոսկանյանի գլխավորությամբ:

Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ  Բակուր Սարիբեկյանը, ում կողմից  վթարի փաստով նյութեր են նախապատրաստվում: 

  • Կիսվել: