երեքշաբթի, հունիս 3
3 / 6 / 2025
Խոշոր ավտովթար Երևանում. Օրբելի փողոցում բախվել են «Lexus»-ը, «Mercedes»-ն ու «Opel»-ը. «Lexus»-ը կողաշրջվել է, «Opel»-ի անվահեծաններից մեկն էլ կոտրվել է

Խոշոր ավտովթար Երևանում. Օրբելի փողոցում բախվել են «Lexus»-ը, «Mercedes»-ն ու «Opel»-ը. «Lexus»-ը կողաշրջվել է, «Opel»-ի անվահեծաններից մեկն էլ կոտրվել է

Այսօր՝ սեպտեմբերի 28-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:15-ի սահմաններում Օրբելի փողոցում՝ Օրբելի թունելի սկզբնամասում՝ դեպի Բաղրամյան պողոտա տանող հատվածում, բախվել են Երևանի բնակիչ 28-ամյա Քրիստինե Կարապետյանի վարած «Lexus», Արագածոտնի մարզի բնակիչ 31-ամյա Նորայր Հակոբյանի վարած «Mercedes» մակնիշի և Երևանի բնակիչ 50-ամյա Սամվել Մկրտչյանի վարած «Opel» մակնիշի ավտոմեքենաները:  

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան:  

Վարորդներին առաջինը օգնության են հասել վթարի հարևանությամբ բնակվող քաղաքացիներն ու մի քանի ավտոմեքենաների վարորդներ:  

Բախման հետևանքով «Lexus»-ը կողաշրջվել է, իսկ «Opel»-ի հետևի անվահեծաններից մեկը կոտրվել է:

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արսեն Ստեփանյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի և վաշտի հրամանատար Վլադիմիր Դերձյանի գլխավորությամբ:  

Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում:  

  • Կիսվել: