Խոշոր ավտովթար Երևանում. Mercedes-ը բախվել է Opel-ին, ապա մեկ այլ Mercedes-ի և գլխիվայր շրջվել
Այսօր՝ ապրիլի 4-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:40-ի սահմաններում Արշակունյաց պողոտայում բախվել են 2 Mercedes և Opel մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան: Բախման հետևանքով Mercedes-ներից մեկը, որը, ըստ նախնական տեղեկությունների՝ բախվել է Opel-ին, ապա առաջ ընթանալով, բախվել Mercedes -ին, գլխիվայր շրջվել է:
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի ծառայության ավագ տեսուչ Հարություն Գրիգորյանն ու նույն գնդի 4-րդ գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանը:
Տեղում ուժեղացված ծառայություն են կատարում նույն գումարտակի 3-րդ վաշտի պարեկներ Ռոման Խաչատրյանն ու Վահրամ Մուրադյանը: Տեղում ուժեղացված ծառայություն են կատարում 4-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները, որպեսզի հետաքրքրասեր վարորդները մեքենաները չկայանեն և խցանում տեղի չուենենա, ինչը նրանց հաջողվել է:
Օպերատիվորեն ժամանել են նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երևանի թիվ 3 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոնները:
Փաստի առթիվ պարեկային ծառայության Երևանի գնդում նյութեր են նախապատրաստվում:
Օպերատիվորեն ժամանել է նաև շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, սակայն այս պահին վարորդները հրաժարվում են բժշկական օգնությունից, ասելով, որ իրենք չեն տուժել: Պարեկային ծառայությունը պարզում է վարորդների ինքնությունը:


