չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
Խոշոր ավտովթար Երևանում. բախվել են Mercedes-ն ու ЗИЛ բեռնատարը

Խոշոր ավտովթար Երևանում. բախվել են Mercedes-ն ու ЗИЛ բեռնատարը

Այսօր՝ մարտի 10-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 03:00-ի սահմաններում Գարեգին Նժդեհ փողոցում՝ «Տոսկանա» հյուրանոցային համալիրի դիմաց, բախվել են Mercedes մակնիշի ավտոմեքենան և ЗИЛ մակնիշի բեռնատարը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան: Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի, վաշտի հրամանատար Գարիկ Վարոսյանի գլխավորությամբ:

Տեղում ուժեղացված ծառայություն են կատարել նույն վաշտի պարեկներ Գագիկ Ասլանյանն ու Խաչատուր Խաչատրյանը:Վթարի փաստով Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդում նյութեր են նախապատրաստվում, որտեղ էլ պարզում է վարորդների ինքնությունը:

Ըստ նախնական տեղեկությունների՝ Mercedes-ի վարորդը դեպքի վայրը լքել է, սակայն այդ տեղեկությունը Պարեկային ծառայությունը պարզում է:

  • Կիսվել: