չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Խոշոր ավտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում բախվել են KamAZ-ն ու 2 ЗИЛ-երը

Խոշոր ավտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում բախվել են KamAZ-ն ու 2 ЗИЛ-երը

Այսօր՝ սեպտեմբերի 25-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:

Ժամը 10։45-ի սահմաններում Արտաշատի խճուղում բախվել են KamAZ և 2 ЗИЛ մակնիշի, որոնցից մեկը` բարձված քարով, ավտոմեքենաները:

Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի պարեկները, որտեղ փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը:

  • Կիսվել: